ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքով այն հոդվածը, որով մեղադրվում է Ավետիք Չալաբյանը, գոյություն չունի. պաշտպան

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքով այն հոդվածը, որով մեղադրվում է Ավետիք Չալաբյանը, գոյություն չունի. պաշտպան

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքով այն հոդվածը, որով մեղադրվում է Ավետիք Չալաբյանը, գոյություն չունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՛՛Համախմբում՛՛ շարժման անդամ, ՛՛Արար՛՛ հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի պաշտպան Արթուր Հարությունյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Սա նշանակում է, որ հուլիսի 1-ից Ավետիք Չալաբյանի նկատամամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, որովհետեւ նրա արարքն այդ պահին այլեւս հանցագործություն չի համարվի։ Ստացվում է, որ այս կալանավորումն ընդամենը միջոց է Ավետիք Չալաբյանին լռեցնելու համար, որովհետեւ ազատության մեջ Չալաբյանը որեւէ կերպ չէր կարող միջամտել գործի քննությանը՛՛։

Այս պահի դրությամբ, ըստ Հարությունյանի, պաշտպանական կողմին դեռեւս չի տրամադրվել դատարանի որոշման վերջնական տարբերակը, որով կբողոքարկվի որոշումը։

՛՛Չալաբյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասին 2-րդ կետի հատկանիշներով, սակայն որեւէ կերպ չն հիմնավորվում պարոն Չալաբյանին նման հոդված մեղսագրելու հիմքերը։ Նա մեղադրվում է հավաքներին նյութական կերպով մարդկանց շահգրգռելու մեջ։ Այս ամենին փորձում են են մեղադրանքի տեսք տալ։ Այդ ձայնգարման ձեռքբերման հիմքերն ապօրինի են, իսկ վարույթ իրականացնող մարմինն էլ այդ անօրինական ձայնագրությունը դրել է կալանավորման հիմքում՛՛,-նշեց պաշտպանը:

  • Կիսվել: