չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հուլիսի 1-ից 300 000 դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն միայն անկանխիկ եղանակով. խախտումների դեպքում սահմանված են տուգանքներ

Հուլիսի 1-ից 300 000 դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն միայն անկանխիկ եղանակով. խախտումների դեպքում սահմանված են տուգանքներ

2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որից հետո մի շարք գործարքներ օրենքի ուժով պետք է իրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով: Հուլիսի 1-ից 300 000 դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն միայն անկանխիկ եղանակով:

Խախտումների դեպքում սահմանված են տուգանքներ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը: Փոխնախարարը նշեց, որ օրենքով հաստատվել է, որ եթե գործարքի ժամանակ գումարը մաս-մաս վճարվի՝ խուսափելով անկանխիկ վճարումից, օրենքի կարգավորումներ կկիրառվեն և գործարքն առոչինչ կճանաչվի: Նրա խոսքով՝ նաև տուգանքներ կկիրառվեն՝ ֆիզիկական անձանց կողմից առաջին անգամ խախտում կատարելու դեպքում տուգանքի չափը կկազմի 100 հազար դրամ, մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտում կատարելու դեպքում 200 հազար դրամ: Խախտում կատարելու դեպքում նոտարները ևս պատասխանատվություն կկրեն և տուգանքների կենթարկվեն օրենսդրությամբ հաստատված չափով:

  • Կիսվել: