կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հրազդանի թիվ 11 դպրոցում 12 երեխայի ինքնազգացողության վատացման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Հրազդանի թիվ 11 դպրոցում 12 երեխայի ինքնազգացողության վատացման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Հրազդանի թիվ 11 դպրոցում 12 երեխայի ինքնազգացողության վատացման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 171-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (առողջությանը թեթեւ վնաս պատճառելը): Այս մասին Infoport.am-ին հայտնեց  ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նա նշեց, որ նախաքննության ընթացքում կպարզվեն դեպքի հանգամանքները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետեւանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա:

Տուժածներից 4-ն արդեն տուն է գնացել։ Բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։

 

  • Կիսվել: