երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հրապարակվել է զինված հարձակման տեսանյութը՝ «Երևան մոլ»-ի բանկերից մեկի վրա

Հրապարակվել է զինված հարձակման տեսանյութը՝ «Երևան մոլ»-ի բանկերից մեկի վրա

2021 թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 10:18-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ավազակությամբ` առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում գործող հայաստանյան բանկերից մեկի մասնաճյուղ ու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով` որպես զենք օգտագործվող «BLOW MAGNUM» մոդելի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակով, նույն մասնաճյուղի աշխատակցից պահանջել է գումար և հափշտակելով առանձնապես խոշոր չափի` 102.000.000 ՀՀ դրամը դիմել է փախուստի: Անվտանգության աշխատակիցների հետապնդումից խուսափելու նպատակով` նույն առևտրի կենտրոնում մեկ անգամ կրակոց է արձակել ու դուրս գալով առևտրի կենտրոնի տարածքից` վնասազերծվել և բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է:

Հարցաքննվել են մեկ տասնյակից ավել անձիք, նշանակվել է  դատաքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ, առգրավվել են տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: