հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հրապարակվեց Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատավճիռը

Հրապարակվեց Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատավճիռը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատավճիռը:

Դատարանը Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ մեղավոր է ճանաչել Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքներում, իսկ Նազիկ Ամիրյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման՝ վերջնական պատիժ նշանակելով 5 տարի 11 ամիս, 27 օրվա ազատազրկումը:

Դատարանը հաշվի առնելով Նազիկ Ամիրյանի ազատամարտիկ լինելու հանգամանքը, պատիժը ազատազրկման ձևով չի նշանակել։

  • Կիսվել: