հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
ՀՔԾ-ն ևս մեկ դրվագով լրացրել է Հրայր Թովմասյանի սանիկին առաջադրված մեղադրանքը և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել

ՀՔԾ-ն ևս մեկ դրվագով լրացրել է Հրայր Թովմասյանի սանիկին առաջադրված մեղադրանքը և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել

Այսօր Հատուկ քննչական ծառայությունը ևս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նորայր Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

««Սանիկ» օպերացիան շարունակվում է… Այսօր Հատուկ քննչական ծառայությունը ևս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը և այդ հիմնավորմամբ կրկին դիմել է դատարան ` Փանոսյանին կրկին կալանավորելու համար։

Հիշեցնեմ, որ Փանոսյանին կալանավորել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը, իսկ ազատ էր արձակել վերաքննիչ դատարանի դատավոր Ս. Մարաբյանը` հիմնավոր կասկածի բացակայության պատճառով։

Լրացված մեղադրանքը ևս դատարկ է և անհիմն, ուստի ակնհայտ է, որ այս անգամ ևս կալանավորման պատճառները այլ են։ Ինչպես հայտնի է, նախագահը ստորագրել է ՍԴ մասին օրենքի խայտառակ լրացումը, ուստի պետք է լրացուցիչ լծակ` Հրայր Թովմասյանին ստիպելու հրաժարական տալու համար։ Այս ամենի քավության նոխազի դերում Նորայր Փանոսյանն է, ում անմեղ լինելը, ճակատագիրը, ընտանիքը որևէ արժեք չունեն Նոր կոչվող Հայաստանի իշխանավորների համար։

Հ.Գ. Գոնե սպասեին տոները անցնեն, թե դա էլ է մտնում սցենարի մեջ` լրացուցիչ տառապանք մարդուն և նրա ընտանիքին…»,-գրել է Աթանեսյանը:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, նոյեմբերի 6-ին որոշել էր  կալանքից ազատել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին, ով կալանքի տակ էր սեպտեմբերի 28-ից:

Ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության՝ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում Նորայր Փանոսյանի, արդարադատության նախարարության ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ:

  • Կիսվել: