ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հովիկ Աղազարյանը տուժող է ճանաչվել, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ

Հովիկ Աղազարյանը տուժող է ճանաչվել, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն տուժող է ճանաչվել, մեկ անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ այսօր նա վեճի է բռնվել Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացիների հետ, ինչից հետո նա հաղորդում էր ներկայացրել Ոստիկանություն։

Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 297 հոդվածի 1-ին մասի՝ հատկանիշներով (Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսեւորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելով):

«Պատգամավորը ճանաչվել է տուժող։ Քննությամբ դեպքի հանգամանքները կպարզվեն»,-ասացին Քննչական կոմիտեից:

  • Կիսվել: