ուրբաթ, օգոստոս 12
12 / 8 / 2022
Հիվանդագին ենթադրությունների վրա հիմնված ակնհայտ անհիմն և ապօրինի մեղադրանք է. ՃՈ պետի նախկին տեղակալը՝ իր մասին հայտարարության վերաբերյալ

Հիվանդագին ենթադրությունների վրա հիմնված ակնհայտ անհիմն և ապօրինի մեղադրանք է. ՃՈ պետի նախկին տեղակալը՝ իր մասին հայտարարության վերաբերյալ

ՃՈ պետի նախկին տեղակալ Արթուր Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իր վերաբերյալ տարածած հաղորդագրությանը:

՛՛Այսօր լրատվամիջոցներով` ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից` իմ նկատմամբ երկուսուկես տարվա անգործության վերածված խորհրդավոր լռությունից հետո, տարածած հաղորդագրության հետ կապված տեղեկացնում եմ, որ այն հիվանդագին ենթադրությունների վրա հիմնված ակնհայտ անհիմն և ապօրինի մեղադրանք է, զուրկ իրավական հիմքերից, տրամաբանությունից և փաստական տվյալներից, որում կոպիտ կերպով խախտվել է անմեղության կանխավարկածը՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարութուն էր տարածել, ըստ որի՝ ՃՈ պետի նախկին տեղակալի և ոստիկանության մեկ այլ պաշտոնյայի հակամրցակցային գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 67 մլն ՀՀ դրամի վնաս. քրեական գործի շրջանակում բացահայտվել է նաև 577 մլն ՀՀ դրամի հարկեր չվճարելու հանցագործության դեպք։

 

  • Կիսվել: