չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հիփոթեքային վարկերը կտրամադրվեն միայն հայկական դրամով

Հիփոթեքային վարկերը կտրամադրվեն միայն հայկական դրամով

Հայաստանում կարգելվի արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը։

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ 68 կողմ և 31 դեմ ձայներով ընդունեց «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին օրենքում» փոփոխությունների նախագիծը։ 

Նախագծի համահեղինակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը երեկ խորհրդարանում նախագիծը ներկայացնելիս ասել էր, որ նման որոշում են կայացրել` ելնելով ֆինանսական համակարգի հետագա կայունությունից և ժամանակակից աշխարհում նկատվող տնտեսական, քաղաքական և ֆինանսական անկայունություն առաջացնող ռիսկերից։ Նրա խոսքով` այս նախագծի միջոցով մտադիր են ավելի կտրուկ պայքարել դոլարիզացիայի, «արժութային մտածելակերպի» դեմ և մեղմել ռիսկերը։

  • Կիսվել: