ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
ՀՀ վարչական դատարանում գործադուլ է

ՀՀ վարչական դատարանում գործադուլ է

 ՀՀ վարչական դատարանում գործադուլ են անում դատավորների օգնականները, գործավարները ու նիստերի քարտուղարները։ Նրանք բողոքում են ցածր աշխատավարձից։
 
Վարչական դատարանի գրասենյակը 12։30-ից փակ է։
 
«Պետք է աշխատավարձի բարձրացում տեղի ունենա, որ կարողանանք թե որակ ապահովել, թե այս ծավալի տակից դուրս գալ, քանի որ բոլորը մնում են մինչև ուշ գիշեր, տաքսիներով տուն են գնում, տակը բան չի մնում»,-մեզ հետ զրույցում հայտնեց աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։
Երեք ամսի առաջ աշխատողներին ղեկավարությունը խոստացել է, որ աշխատավարձերը հուլիսի 1-ից կբարձրանան, սակայն, գործադուլավորներից մեկի խոսքով, «նրանք մեզ խաբեցին»։

  • Կիսվել: