հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
2020-2023թթ.-ին ինքնակամ կառույցների տուգանքի վերաբերյալ 4673 որոշում է կայացվել, մեծ մասը՝ Երևանում. Փոխնախարար

2020-2023թթ.-ին ինքնակամ կառույցների տուգանքի վերաբերյալ 4673 որոշում է կայացվել, մեծ մասը՝ Երևանում. Փոխնախարար

ՀՀ արդարադատության նախարարության առաջարկով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությամբ՝ ինքնակամ կառույցների կամ կառուցապատումը սահմնված ժամկետում չավարտելու համար տուգանքի չափը կբարձրացվի։ 

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարութունյանն ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նշեց, որ ինքնակամ կառույցների իրականացման համար տուգանքը նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկից պետք է դարձնել 750-1500-ապատիկ: Նույն արարքները պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից կատարելու համար տուգանքը նվազագույն աշխատավարձի 1500-2000-ապատիկից դարձնել 2000-2500-ապատիկ: Վերոնշյալ արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելու համար, տուգանքը նվազագույն աշխատավարձի 2000-2500-ապատիկից դարձնել 2500-3000-ապատիկ:

Կառուցապատումը սահմանված ժամկետներում չավարտելու համար տուգանք սահմանել նախահաշվային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում՝ Քաղաքաշինության կոմիտեի կողմից սահմանված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի 3 տոկոսի, իսկ տուգանքը նշանակելուց հետո նոր սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելու համար՝ այդ ծախսերի 15 տոկոսի չափով:

Արմենուհի Հարությունյանը նշեց, որ 2020-2023թթ.-ին ինքնակամ կառույցների համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 4673 որոշում է կայացվել, որից 3427-ը՝ Երևանում, 1246-ը՝ մարզերում։

  • Կիսվել: