կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ստիպված եմ հերքել այս զառանցանքը, ՔԿ-ում նման հավաք չի անցկացվել և չէր էլ կարող անցկացվել․ խոսնակ

Ստիպված եմ հերքել այս զառանցանքը, ՔԿ-ում նման հավաք չի անցկացվել և չէր էլ կարող անցկացվել․ խոսնակ

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հերքել է «Փաստ» թերթի անանուն աղբյուրի վկայակոչմամբ հրապարակված հոդվածը առ այն, որ իբր ՀՀ քննչական կոմիտեում բոլոր վարչությունների պետերի մասնակցությամբ ինչ որ օպերատիվ հավաք է անց կացվել, դրա ընթացքում մասնակիցներին «նախկին գյուղապետների, քաղաքապետների, քաղաքականությամբ զբաղվող ակտիվ «սաստավի» ներկայացուցիչների անուններ, ինչպես նաև բիզնեսով զբաղվող անհատների տվյալներ պարունակող» ինչ-որ խորհրդավոր փակ ցուցակներ փոխանցելու, այդ ցուցակներում ընդգրկված անձանց մասին «պապկաներ»սարքելու և մեկ ամսում ՀՀ քննչական կոմիտեի գլխամաս ներկայացնելու մասին ցուցում է տրվել։

«Նման հավաք ՀՀ քննչական կոմիտեում չի անցկացվել և չէր էլ կարող անցկացվել։ Հետևաբար իրականության հետ որևէ աղերս չունեն ու չեն կարող ունենալ նաև այսպես կոչված հավաքին վերագրվող մնացած անհեթեթությունները։

Զարմանալի է, որ մեր առանձին գործընկերներ համառորեն չեն հրաժարվում իրենց դարն ապրած, շաբլոն և վաղուց ապակոդավորված մանիպուլյացիոն նման հնարքներից», - գրել է Աբրահամյանը։

  • Կիսվել: