ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
62-ամյա տղամարդը մահացել է հարևանների հետ ծեծկռտուքի հետևանքով․ ՔԿ

62-ամյա տղամարդը մահացել է հարևանների հետ ծեծկռտուքի հետևանքով․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով քննություն է տարվում` 62-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով, 2022թ. ապրիլի 24-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում հարևանների միջև ծագած վիճաբանության ընթացքում  մի խումբ անձիք վիճաբանել են հիշյալ 62-ամյա տղամարդու հետ, վիճաբանության ընթացքում ձեռքերով, ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին: Ստացած վնասվածքներից տղամարդը նույն օրը՝ ժամը  23։30-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ փողոցի իր տանը մահացել է։

Ըստ աղբյուրի՝ նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:

Նշվում է, որ կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: