երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ՀՀ քաղաքաքացիները 30 տարի դատական համակարգից դժգոհ են եղել. Գրիգոր Մինասյան

ՀՀ քաղաքաքացիները 30 տարի դատական համակարգից դժգոհ են եղել. Գրիգոր Մինասյան

ՀՀ քաղաքացիները 30 տարի դատական համակարգից դժգոհ են եղել, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Դա փաստ է, արդարադատության ոլորտն այն մակարդակին չէ, որով կարող ենք  ուրախանալ կամ հպարտանալ ու այն բոլոր ռեֆորմները՝ թե՛ օրենսդրական, թե՛  վեթթինգի մեթոդոլոգիան, մենք կիրառում ենք  միայն այն դեպքում, եթե կա դժգոհ քաղաքացի, մարդու խախտված իրավունք կամ կոնկրետ դատական օրենսգրքով սահմանված  հոդվածների խախտում, դրա հիմնա վրա ենք մենք առաջ տանում մեր գործերը», - նշեց նա։

Նա վստահեցնում է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելիս ընտրողաբար մոտեցում չկա։

Խոսելով դատավոր Մնացական Մարտիրոսյանի մասին՝ Մինասյանն ասաց, թե նա իրավական համայնքում շատ հարգված մասնագետ է։

  • Կիսվել: