ուրբաթ, օգոստոս 12
12 / 8 / 2022
ՀՀ նախագահի հրամանագրերով Վճռաբեկ դատարանի պալատներում դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրերով Վճռաբեկ դատարանի պալատներում դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել Վճռաբեկ դատարանի պալատներում դատավորներ նշանակելու մասին:

Այսպես՝ Արծրուն Միրզոյանը, Լիանա Հակոբյանը, Քրիստինե Մկոյանը նշանակվել են Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ:

Արթուր Դավթյանը, Լիպարիտ Մելիքջանյանը և Գևորգ Գյոզալյանը նշանակվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ:

Իսկ Արտակ Կրկյաշարյանը, Կարեն Բիշարյանը և Սերգեյ Չիչոյանը նշանակվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորներ:

  • Կիսվել: