հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ-ն զարգացում է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում. Freedom House-ի ծրագրերի ղեկավար

ՀՀ-ն զարգացում է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում. Freedom House-ի ծրագրերի ղեկավար

Հայաստանը զարգացում է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Այս մասին այսօր Երևանում անցկացված ՛՛Հայկական ժողովրդավարությունը՛՛ թեմայով համաժողովի ժամանակ ասել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության եվրասիական տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Մարկ Բերենդթը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Չնայած տարբեր մարտահրավերներին և գլոբալ ճգնաժամերին, ինչպիսիք են COVID-ը և Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը, Freedom House-ը փաստում է, որ Հայաստանը զարգացում է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում, և մենք ուրախ ենք, որ բարեփոխումների շարքում են այդ հարցերը՛՛:

Բերենդթն ընդգծել է Հայաստանում գործադիր և օրենսդիր մարմինների՝ իրենց քննադատողներին լսելու կարեւորությունը:

՛՛Այնուամենայնիվ, մեզ անհանգստացնում է զրպարտության քրեականացման խնդիրը, որը կարող է սահմանափակել մտքի և արտահայտման ազատությունը Հայաստանում։ Շատ կարևոր է, որ կառավարությունը և Ազգային ժողովը լսեն իրենց քննադատող ձայները և թույլ տան, որ նրանք մասնակցեն բարեփոխումների գործընթացներին՛՛,-ասել է նա:

 

 

  • Կիսվել: