ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Միջազգային պաշտպանության կենտրոնի պատվիրակությանը

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Միջազգային պաշտպանության կենտրոնի պատվիրակությանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Միջազգային պաշտպանության կենտրոնի ղեկավար Կարիննա Մոսկալենկոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև ՌԴ փաստաբաններ։

Հաշվի առնելով ՄԻԵԴ-ում քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ պատվիրակության փորձն ու մասնագիտացումը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ՄԻԵԴ-ում Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով երրորդ կողմ հանդես գալուն բացառիկ փորձը։

Պատվիրակության ղեկավարը բարձր է գնահատել հատկապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այն նախաձեռնությունը, որի համաձայն հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ համատեղ հատուկ դիրքորոշումներ են ուղարկում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե` կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանի վերաբերյալ վճռի կատարման հետ:

Պատվիրակության անդամները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկել են իրավական ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր։

 

  • Կիսվել: