ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ ՄԻՊ-ն ու ՌԴ ՄԻ հանձնակատարը քննարկել են իրավապաշտպանության ոլորտում գործակցելու ուղիները

ՀՀ ՄԻՊ-ն ու ՌԴ ՄԻ հանձնակատարը քննարկել են իրավապաշտպանության ոլորտում գործակցելու ուղիները

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հեռախոսով քննարկել են իրավապաշտպանության ոլորտում գործակցելու ուղիները։ Այս մասին Մոսկալկովան տեղեկացրել է իր տելեգրամ ալիքում:

Նա նշել է, որ քննարկվել են ՌԴ-ի և Հայաստանի ազգային իրավապաշտպան ինստիտուտների փոխգործակցության լայն օրակարգն ու ուղիները։

՛՛Հուսով եմ, որ մեր միջև կշարունակվի կառուցողական, վստահելի երկխոսություն ինչպես երկկողմ համագործակցության ձևաչափով, այնպես էլ՝ Օմբուդսմենների եվրասիական դաշինքի և ինտեգրացիոն այլ հարթակների շրջանակում՛՛,-նշել է Մոսկալկովան։

 

  • Կիսվել: