հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ և Արցախի նախկին վարչապետները դատարանում են

ՀՀ և Արցախի նախկին վարչապետները դատարանում են

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճ, որտեղ ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, քիչ առաջ ներկայացան ՀՀ նախկին վարչապետեր Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Նկատենք, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու համար։

Նրանք մտան դատարան, նստեցին իրենց հատկացված տեղերը և դատարանի խնդրանքով ներկայացրին իրենց։

  • Կիսվել: