հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՀ և ԱՀ քաղաքացիների դեմ ադրբեջանական կողմի քրեական հետապնդումները, հետախուզումները անօրինական են. Աբրահամյան

ՀՀ և ԱՀ քաղաքացիների դեմ ադրբեջանական կողմի քրեական հետապնդումները, հետախուզումները անօրինական են. Աբրահամյան

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների դեմ քրեական հետապնդումները, հետախուզումները Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից անօրինական են ու անհիմն: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ այդ գործողություններն ունեն քաղաքական շարժառիթներ, նաև պատերազմի հիմքում ընկած ատելության, ազգային խտրականության, թշնամանքի դրսևորումներն են, որոնք առ այսօր շարունակվում են:

՛՛Ինչ վերաբերում է նրան, թե դատախազությունն ինչ միջոցներ է ձեռնարկում, ասեմ, որ բոլոր այն դեպքերում, երբ մենք նման տեղեկություն ենք ստանում, մեր միջազգային գործակցության գործիքակազմի կիրառմամբ, համապատասխան խողովակներով քայլեր են իրականացվում, որպեսզի միջազգային հետախուզման հետ կապված իրենց նախաձեռնություններն այդ շրջանակներում որևէ ընթացք չստանա՛՛,-նշեց Աբրահամյանը:

  • Կիսվել: