հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է Իտալիայում առգրավված 2,7 տոննա կոկաինի վերաբերյալ հրապարակումը

ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է Իտալիայում առգրավված 2,7 տոննա կոկաինի վերաբերյալ հրապարակումը

ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է Իտալիայում առգրավված 2,7 տոննա կոկաինի վերաբերյալ մամուլում առկա հրապարակումը։ Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Ավելի վաղ հայընել էինք՝ Իտալիայի ֆինանսական գվարդիան բռնագանձել է կոկաինի ռեկորդային քանակություն՝ 2 734 կիլոգրամ, որն ուղարկվելու էր Հայաստան Էկվադորից։

Արգելված բեռն առգրավվել է Ջոյա-Տաուրո քաղաքի (հարավային Կալաբրիա) նավահանգստում։ Թմրանյութերը սառեցված էին 12 մետրանոց փաթեթներում՝ 78 տոննա բանանի մեջ։ Այդ երկու բեռնարկղերը Հայաստան պետք է ուղարկվեին Գուայաքիլից (Էկվադոր) վրացական Բաթում նավահանգստով։

  • Կիսվել: