հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՀՀ արդարադատության նախարարը և ՌԴ դատական կարգադրիչների ծառայության տնօրենը ստորագրել են համագործակցության ծրագիր

ՀՀ արդարադատության նախարարը և ՌԴ դատական կարգադրիչների ծառայության տնօրենը ստորագրել են համագործակցության ծրագիր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի և ՌԴ Դատական կարգադրիչների ծառայության տնօրեն Դմիտրի Արիստովի կողմից ստորագրվել է «ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՌԴ Դատական կարգադրիչների դաշնային ծառայության միջև համագործակցության ծրագիրը»:

Ծրագրի շրջանակներում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել 2022-2023թթ.-ին իրականացնել մի շարք փոխադարձ այցեր, այդ թվում.

Դատական կարգադրիչների դաշնային ծառայության պատվիրակության այց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ դատական ակտերի հարկադիր կատարման աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվիրակության մասնակցություն՝ հարկադիր կատարման հարցերով առաջին միջազգային ֆորումին:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն անդրադարձել է նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ առավելապես ընդգծելով թվային տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկել իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, որը կնպաստի նաև Հարկադիր կատարման ծառայության բարեփոխմանը:

Возможно, это изображение 3 человека, люди стоят, костюм и в помещении

  • Կիսվել: