շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ արդարադատության նախարարը Արմեն Աշոտյանի դեմ քրգործը քաղաքականացված չի համարում

ՀՀ արդարադատության նախարարը Արմեն Աշոտյանի դեմ քրգործը քաղաքականացված չի համարում

Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ հարուցված քրեական գործում քաղաքական դրդապատճառ չի տեսնում։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
Մինասյանի խոսքով՝ բազմաթիվ կոռուպցիոն գործերով մեղադրվող անձինք կարող են պաշտպանության համար օգտագործել տարբեր գործիքներ, որոնց թվում է քրեական գործին քաղաքական դրդապատճառ, ենթատեքստ տալու փորձը։
 
«Ես համաձայն չեմ այդ գնահատականին, քանի որ տեսնում է օբյեկտիվ վարույթներ։ Քրեական վարույթ իրականացնող մեր գործընկերների համար բացարձակ կապ չունի, թե այդ մարդը քաղաքական որ բլոկից է։ Հանցագործություն կատարած անձը պետք է պատժվի` անկախ նրանից, թե ով ինչ քաղաքական փաթեթավորում է դրան տալիս»,-ասաց նախարարը։
 
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։

  • Կիսվել: