շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ արդարադատության նախարարության բյուջեն 2024 թ–ին 2.2 մլրդ–ով պակաս կլինի ընթացիկ տարուց

ՀՀ արդարադատության նախարարության բյուջեն 2024 թ–ին 2.2 մլրդ–ով պակաս կլինի ընթացիկ տարուց

ՀՀ արդարադատության նախարարության բյուջեն 2024 թ.–ին 2 մլրդ 2 մլն–ով պակաս կլինի 2023 թվականի համեմատ և կկազմի 23 մլրդ 156 մլն 656 հազար դրամ։ ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Ըստ նրա` դա պայմանավորված է նրանով, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և դատարանների շենքերի վերանորոգման համար 2024–ին գումար չի հատկացվի։

«Ի սկզբանե նախատեսված էր Սիլիկյան թաղամասում կառուցել ՀՀ հակակոռուպցիոն դատարանն ու կոմիտեն, սակայն ավելի մասշտաբային ծրագիր իրականացնելու քաղաքական որոշում կայացվեց, որ ձևավորվելու է կառավարական նոր թաղամաս, որում Երևանի կենտրոնում տեղակայված բոլոր պետական հաստատություններինշենքերը կտեղափոխվեն կա՛մ մայրաքաղաքի ծայրամասեր, կա՛մ քաղաքից դուրս»,– հայտարարեց Մինասյանը։

Նա նաև նշեց, որ ՀՀ արդարադատության նախարարության համար 2024 թ–ին առաջնային է լինելու 7 ծրագիր, այդ թվում են բարեփոխումները փաստաբանական ծառայություններում, ՔԿԱԳ–ում, ՔԿՀ–ներում ու դատարաններում։

  • Կիսվել: