երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայտնի են Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն ներկայացնողները

Հայտնի են Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն ներկայացնողները

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նշենք, որ Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահմանն առնչվող քրեական գործով: Տոնոյանը կալանավորվել է սեպտեմբերի 30-ին: Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը եւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:

 

 

  • Կիսվել: