երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայտնի է, թե  պարեկային ոստիկանության համար քանի էլեկտրամոբիլ, մոտոսկուտեր և սեգվեն են ձեռք բերվել

Հայտնի է, թե պարեկային ոստիկանության համար քանի էլեկտրամոբիլ, մոտոսկուտեր և սեգվեն են ձեռք բերվել

Պարեկային ոստիկանության համար ձեռք է բերել 6  էլեկտրամոբիլ, 6 մոտոսկուտեր և 6 սեգվեն: Այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը կառավարության նիստում:

«Մենք արդեն նոր տեխնիկա ենք ձեռք բերել Երևանում պարեկային ոստիկանության համար՝ էլեկտրամոբիլներ, էլեկտրական ինքնագլորներ և մոտոցիկլներ»,-ասաց վարչապետը:

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ասաց, որ ձեռք են բերել 6  էլեկտրամոբիլ, 6 մոտոսկուտեր և 6 սեգվեն:

«Սեգվենները ծառայություն են իրականացնում հիմնականում մարդաշատ վայրերում: Մի քանի օր արդեն ծառայություն են իրականացնում Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում: Մոտոսկուտերներն արդեն ծառայություն են իրականացնում, խնդիր է դրված, որ ծանրաբեռնված փողոցներում ծառայություն իրականացնեն: Գիտեք՝ հատկապես ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում խցանումներ են առաջանում, իրենք արագ մեկնեն դեպքի վայր, զննություն անեն և տրանսպորտային միջոցները շուտ դեպքի վայրից հանեն, որը կնպաստի խցանումները թեթևացնելուն»,-ասաց նախարարը:

Վարչապետն էլ հավելեց՝ հիմա ձեռք են բերել այս տեխնիկան՝ նպատակ ունենալով պրակտիկայում փորձարկել և արդյունքներն ամփոփել, տեսնել, թե որքանո՞վ են Երևանում արդյունավետ էլեկտրոմոբիլը, մոտոսկուտերը և այլն: «Դրանից հետո արդեն ռազմավարական առումով կբաշխենք, թե Պարեկային ծառայությունը որ տեխնիկայից  ու որքան պետք է ունենա Երևանում, մեծ քաղաքներում՝ ծառայությունն արդյունավետ կազմակերպելու համար»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: