ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Հայտնի է, թե ով կքննի Քոչարյանի պաշտպանի հայցն ընդդեմ Փաշինյանի

Հայտնի է, թե ով կքննի Քոչարյանի պաշտպանի հայցն ընդդեմ Փաշինյանի

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանի դատական հայցն  ընդդեմ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակագրվել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս»  տեղեկատվական համակարգից:

Հայտնի է, որ փաստաբանը վարչապետից պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել և զրպարտությամբ պատճառված վնասը փոխհատուցել։

Հիշեցնենք, որ վարչապետը հայտարարել էր, որ Արամ Օրբելյանը, որը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը, «այն ժամանակ, երբ Մարտի 1-ի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել Սահմանադրական դատարան», որը չի արձանագրվել սահմանված կարգով, իսկ «ոստիկանները բացատրություն են տվել, որ ՍԴ նախագահի օգնականը կամ աշխատակազմի ղեկավարն ասել է՝ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք»:

  • Կիսվել: