հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայտնի է, թե երբ կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդության հարցով որոշումը

Հայտնի է, թե երբ կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդության հարցով որոշումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, որի ընթացքում պաշտպանական կողմը ներկայացրել էր 3 միջորդություններ։

Դրանք բոլորը վերաբերում էին Քոչարյանի կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելուն։ Անձնական երաշխավորություն, հիշեցնենք, ներկայացրել էին Հայաստանի և Արցախի նախկին վարչապետները՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Անուշավան Դանիելյանը։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի մայիսի 13-ին, ժամը 17։50-ին։

  • Կիսվել: