հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 79-ամյա տղամարդու մարմինը

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 79-ամյա տղամարդու մարմինը

Նոյեմբերի 16-ին ոստիկանության Դիլիջանի բաժին ներկայացած քաղաքացին հայտնել է, որ Թբիլիսյան խճուղու տարածքում՝ գնացքի գծերի հարևանությամբ, տղամարդու կախված դիակ կա:

Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է նոյեմբերի 11-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 79-ամյա Ռաֆիկ Գրիգորյանի դիակը` ծառից պարանով կախված վիճակում:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին:

  • Կիսվել: