երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Հայկ Սարգսյանի գործով տուժողը ցուցմունք տալու համար բռնության է ենթարկվել. պաշտպան

Հայկ Սարգսյանի գործով տուժողը ցուցմունք տալու համար բռնության է ենթարկվել. պաշտպան

Հայկ Սարգսյանի գործով տուժող ճանաչված Դավիթ Սիմոնյանը ցուցմունք տալու համար բռնության է ենթարկվել։ Այս մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով նիստին հայտարարեց պաշտպան Երեմ Սարգսյան:

«Նախաքննության ընթացքում տուժող Դավիթ Սիմոնյանի հետ կասկածյալ Հայկ Սարգսյանի հետ առերես հարցաքննության ընթացքում ծագել է այն միտքը, որ Դավիթ Սիմոնյանը խոշտանգման է ենթարկվել, բռնության է ենթարկվել ինչ-որ անձանց կողմից, որպեսզի ցուցմունք տա։ Նրա մարմնի վրա քերծվածքներ են եղել, մենք դիմել ենք, որ փորձաքննություն սկսվի, բայց ոչինչ չի արվել։

Դավիթ Սիմոնյանի դեմքին քերծվածքներ կային, բայց նա պնդում էր, որ մոծակի կծածի հետք է։ Դավիթ Սիմոնյանի նկատմամբ նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու վերջինիս դեմքի եւ ձեռքերի հատվածում առկա մարմնական վնասվածքների առկայության հանգամանքը»,- ասել է  պաշտպանը։

  • Կիսվել: