ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայհոյանքի քրեականացման դեպքերից 127-ով քրական գործ հարուցելը մերժվել է. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Հայհոյանքի քրեականացման դեպքերից 127-ով քրական գործ հարուցելը մերժվել է. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունը հայտնել է, որ, այսպես ասած, ծանր վիրավորանքի՝ հայհոյանքի քրեականացմանը վերաբերող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածն ուժի մեջ մտնելուց ի վեր՝ 2021 թվականի օգոստոսի 30-ից մինչև 2022թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է նշված հոդվածի հատկանիշներով հանցավոր արարքների 418 դեպք: Նշված դեպքերից 127-ով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, 28 դեպքի կապակցությամբ իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում քրեադատավարական ընթացակարգ ապահովելու բավարար հիմքեր ի հայտ չեն բերվել: Այս մասին  տեղեկացնում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեից:

263 դեպքի առթիվ նշված հոդվածի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնցից 25-ի դեպքում կայացվել է վարույթը կարճելու, 5-ի դեպքում՝ վարույթը կասեցնելու մասին որոշում, 11-ը միացվել են այլ քրեական գործերի:

214 քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, իսկ 8 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցով ընթանում է դատական քննություն:

ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ընդհանուր 31 անձի:

Հարուցված քրեական գործերից միայն 1-ն է առնչվել  լրատվամիջոցի ներկայացուցչի կողմից առերևույթ նման հանցավոր արարք կատարելուն:

  • Կիսվել: