Հայաստանում ընտրովի արդարադատություն չկա. Սասուն Խաչատրյան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը պնդում է` Մարտի մեկին կրակված փամփուշտները փոխվել են։
«Իհարկե, եղել է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Նա հայտարարեց, թե Հայաստանում ընտրովի արդարադատություն չկա։
Լրագրողի հարցին՝ քանի՞ իշխանական գործիչ է անցել կոմիտեի «մամլիչի տակով»՝ Սասուն Խաչատրյանն արձագանքեց. «Ինչ վատ բառեր եք ասում՝ «մամլիչի տակով», ուզում եք ասել մեղադրյա՞լ. ներկա կամ նախկին իշխանավորի մասով նման վիճակագրություն չի տարվում»։