ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանում հաշվառում չունեցող քաղաքացին կարող է  մասնակցել քվեարկությանը․ Իրազեկում

Հայաստանում հաշվառում չունեցող քաղաքացին կարող է մասնակցել քվեարկությանը․ Իրազեկում

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածած իրազեկման համաձայան՝ եթե ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում չունի հաշվառում ՀՀ հասցեով (սեփականատերը հանել է հաշվառումից կամ հաշվառված է օտարերկրյա պետության հասցեով), քվեարկությանը կարող է մասնակցել հետևյալ եղանակով.

մինչև 26.03.2020թ. կարող է դիմել անձնագրային և վիզաների վարչություն կամ, ըստ գտնվելու վայրի, անձնագրային ծառայություն, ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար՝ նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն:

Դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողն ընդգրկվում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին նրան տրամադրվում է տեղեկանք:

  • Կիսվել: