հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Հայաստանի ներգրավվածությունը միջազգային արդարադատությանը միայն անցյալը հասցեագրելու մասին չէ. Աննա Վարդապետյան

Հայաստանի ներգրավվածությունը միջազգային արդարադատությանը միայն անցյալը հասցեագրելու մասին չէ. Աննա Վարդապետյան

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը պատասխանատվության, արդարադատության  սկզբունքներին ու օրենքի գերակայության երկրի հավատարմության ուղիղ արտահայտումն է՝ ինչպես ներքին, այնպես էլ գլոբալ առումով։

 «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ 

«Դա նաև սուվերեն որոշում է, որը կայացվել է` հաշվի առնելով անվտանգության և իրավական դաշտի հետ կապված խնդիրները, որոնց ստիպված ենք լինում բախվել։  

Միջազգային արդարադատությունը, այնպիսի մեխանիզմներով, ինչպիսին Միջազգային քրեական դատարանն է, կենսական կարևորության դեր է խաղում ոչ միայն անցյալի վայրագությունները հասցեագրելու, այլ նաև ավելի արդար և անվտանգ ապագա ձևավորելու հարցում։ Անհրաժեշտ է ամրապնդել սուվերենությունը նաև համապարփակ իրավական մեխանիզմների և ինստիտուտների միջոցով։ Հայաստանի համար այս ներգրավվածությունն ուժեղացնում է ինստիտուցիոնալ դիմակայունությունը և ամրապնդում է այն ուղերձը և նույնիսկ դրսևորումը, որ անպատժելիությունն այլևս տարբերակ չէ որևէ մեկի համար և որևէ տեղ»,- նշեց Վարդապետյանը։  

Նրա խոսքով՝ ժամանակակից պետության սուվերենությունը պաշտպանված է ոչ միայն իր սահմաններով և բանակի կողմից։ Վարդապետյանը շեշտեց, որ նախկինում այդպես էր, բայց հիմա դա գլխավոր մարտահրավերն է։ 

«Նաև կարիք կա ուժեղացնել իրավական մեխանիզմները և ինստիտուտները։ Իրավական գործիքները ձևավորում են իրավական ռազմավարությունը, ստեղծում են անվտանգության ճարտարապետությունը` պաշտպանվելու և զարգացող սպառնալիքներին արձագանքելու համար։ 

Որպես գլխավոր դատախազ՝ ես մեր պարտականությունն եմ համարում ապահովել, որ Հայաստանը չլինի միայն միջազգային արդարադատության մասնակից ։ Ես ուզում եմ, որ դատախազի գրասենյակն ակտիվորեն ներգրավված լինի ստանդարտների ձևավորման և պահպանման գործում՝ ինտեգրելով  միջազգային սկզբունքները մեր դատախազական պրակտիկայի, մեր իրավական ռեֆորմների և ինստիտուցիոնալ մշակույթի մեջ։ Ուզում եմ նշել, որ Հայաստանի ներգրավվածությունը միջազգային արդարադատությանը միայն անցյալը հասցեագրելու մասին չէ։ Խոսքն ապագայի պաշտպանության մասին է։ Սա դրսևորում է նրա, որ Հայաստանը կանգնած է այն ազգերի հանրույթի կողքին, որոնք կարծում են, որ արդարադատությունը համարվում է խաղաղության, անվտանգության և սուվերենության ամենաուժեղ վահանը»,- նշեց Վարդապետյանը։ 

Նա հավելեց, որ դատախազությունն ու դատախազները կանգնած են արդարադատության համար պայքարի առաջին գծում՝ չնայած նշանակալի դժվարություններին, որոնք նրանք ամեն օր բախվում են իրենց պարտականությունները կատարելու ժամանակ։ 

«Եվ սա միայն Հայաստանին չի վերաբերում։ Սա ամբողջ աշխարհի խնդիրն է՝ ներառյալ Եվրոպայի մեր գործընկերների։ Դատախազները կողմնորոշվում են բարդ իրավական հարցերում՝ ապահովելով, որ հետապնդումը իրականացվի միջազգային ստանդարտներին համապատասխան»,-նշեց ՀՀ գլխավոր դատախազը։ 

 

  • Կիսվել: