ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Ինչպե՞ս լուծել դատարանների բեռնաթափման հարցը

«Հայաստանի Հանրապետություն»․ Ինչպե՞ս լուծել դատարանների բեռնաթափման հարցը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Ներկայում դատարանները, հատկապես առաջին ատյանի դատարանները ծանրաբեռնված են, եւ խնդիրը առաջնային կարգավորման դաշտում է։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ,Հայաստանի Հանրապետությունե օրաթերթի թղթակցի հետ զրույցում որպես լուծման տարբերակներ նշեց դատավորների հաստիքների, դատավորի օժանդակ աշխատակազմի ավելացման անհրաժեշտության մասին, նաեւ մի շարք մեխանիզմներ կիրառման, ինչպես օրինակ՝ վարչական դատարանում որոշակի գումարային ցենզի սահմանում, երբ քաղաքացու օգտին վարչական դատարանի առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը ուժի մեջ կմտնի առանց բողոքարկման իրավունքի։ «Սա մեխանիզմներից մեկը կարող է լինել, որը սակայն լուրջ զսպաշապիկ կհանդիսանա գործերի աճի առումով։ Պետք է հաշվի առնենք դատավորների ծանրաբեռնվածությունը, քանի որ ամենալավ դատավորն անգամ, եթե ծանրաբեռնված է լինում, բնականաբար, այդ հանգամանքը կազդի գործերի ինչպես ողջամիտ ժամկետների, այնպես էլ՝ որակի վրա»,- ասաց Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ դատարան համակարգն էլ իր կողմից պետք է գործուն մեխանիզմներ առաջարկի, քանի որ խնդրին ծանոթ է ներսից։

 

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ խնդրի կարգավորմանն է ուղղված իր եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանի կողմից հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասինե օրենքի նախագիծը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

  • Կիսվել: