կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը Առուշ Առուշանյանին աջակցելու նպատակով գնալու են դատարան

«Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը Առուշ Առուշանյանին աջակցելու նպատակով գնալու են դատարան

«Հայաստան» խմբակցությունը դատապարտում է տեղական ինքնակառարման մարմինների նկատմամբ գործողությունները, որոնք խմբակցությունը համարում է ապօրինի։ Ազգային ժողովում այս մասին ասաց «Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդադառնալով Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդության քննությանը։

«Այսօր էլ Վերաքննիչ դատարանում քննվում է քաղբանտարկյալ, Գորիսի քաքաղապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը: Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները գնալու են դատարան՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին մասնակցել այս պայքարին՝ հանուն իրավական ու ժողովրդավարական Հայաստանի»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը:

  • Կիսվել: