երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստան վերադարձած գերիները հարցաքննվում են

Հայաստան վերադարձած գերիները հարցաքննվում են

Այսօր Ադրբեջանից Հայաստան վերադարձած ութ ռազմագերիներն այս պահին հարցաքննվում են, Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի բաժնից։

Հիշեցնենք, որ նրանց վերադարձի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել փետրվարի 4-ին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

Ստորև ներկայացվում է վերադարձված հայ ռազմագերիների անունները:

Տարզյան Սարգիս

 

Բալայան Վարդգես

Պետրոսյան Արմեն

Բաբայան Արթուր

Սարգսյան Հմայակ

Գալոյան Գուրգեն

Կյուրեղյան Գրիգոր

Մալոյան Վաղարշակ

Հ.Գ. Վերադարձածներից 4-ը Շիրակի մարզի զինծառայողներից են։

  • Կիսվել: