«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը կալանավորվել է
«Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավորի նախկին թեկնածու Արթուր Օհանյանը 1 ամսով կալանավորվել է: Այս մասին սոցցանցում հայտնել է դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։
Այսօր` ավելի վաղ Մանթաշյանը հայտնել էր, որ Օհանյանին առավոտյան ձերբակալել է Հակակոռուպցիոն կոմիտեն։



