հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հաստատվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը

Հաստատվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը

Հաստատվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարությունից:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 27-ի 111 Ա որոշմամբ հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը:

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդի կազմը հետևյալն է.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (խորհրդի նախագահ), Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Մարդու իրավունքների պաշտպան


Վ. Քոչարյան - Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ

Վ. Հովակիմյան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր

Է. Մարուքյան - «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ

Մ. Մելքոնյան - «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչԱ. Սաքունց - «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչՏ. Եգորյան - «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ

Դ. Իոաննիսյան - «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ:

 

  • Կիսվել: