Հարկադիր կատարումն ապահովող ծառայության սերվերային համակարգը և մատուցվող ծառայություններն արդեն հասանելի են
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության սերվերային համակարգը և մատուցվող ծառայություններն արդեն հասանելի են։ Այս մասին հայտնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։
Ավելի վաղ Ծառայությունից հայտնել էին, որ Աջափնյակ համայնքում վնասված օպտիկական մալուխի պատճառով ժամանակավորապես անհասանելի են լինելու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության սերվերային համակարգը և մատուցվող ծառայությունները։
«Վերականգնվել է վնասված կապուղին, և այս պահին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության սերվերային համակարգը և մատուցվող ծառայությունները հասանելի են»,- քիչ առաջ տարածած հաղորդագրությամբ հայտնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։