չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հարազատ հորեղբորը դանակահարելու եւ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

Հարազատ հորեղբորը դանակահարելու եւ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի 38-ամյա բնակչի կողմից հորեղբոր առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները:

ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն 2021թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում,  38-ամյա տղամարդը հորեղբոր՝ Երասխահուն գյուղի տանը, վերջինիս պատկանող հողամասը վարձակալությամբ այլ անձի տրամադրելու հարցի շուրջ վիճաբանել է հորեղբոր հետ, որի ընթացքում ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է  նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

  • Կիսվել: