երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունը պատրաստ է աջակցել ՀՀ Սահմանադրական բարեփոխումներին

Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունը պատրաստ է աջակցել ՀՀ Սահմանադրական բարեփոխումներին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն Աթենքում հանդիպել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության ղեկավար (EPLO) Սփիրիդոն Ֆլոգաիտիսի հետ: Այս մասին տեղեկանում ենք նախարարությունից:

Հանդիպմանը Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը: Քննարկվել է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների ընթացքն ու այդ ուղղությամբ հնարավոր աջակցությունը:

Պրոֆեսոր Ֆլոգաիտիսը նշել է, որ ոլորտի բարեփոխումներն իրապես կարևոր են, և Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունը պատրաստ է աջակցել Հայաստանում տեղի ունեցող Սահմանադրական բարեփոխումներին:

Հանդիպմանը կողմերը պայմանավորվել են, որ նախարար Գրիգոր Մինասյանը 2024 թ. հունվարին Պորտուգալիայում կմասնակցի EPLO-ի տնօրենների խորհրդի միջոցառմանը, որտեղ կներկայացնի Հայաստանում ընթացող Սահմանադրական բարեփոխումների ընթացքը:

Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության աջակցությունը՝ Սահմանադրական բարեփոխումներին, կօգնի բարեփոխումների գործընթացն ավարտին հասցնել հաջողությամբ և եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխան:

Կողմերը պայմանավորվել են վրաց-հայկական իրավական ֆորումին ներգրավել նաև Հայաստանում և Վրաստանում տեղակայված EPLO-ի առաջատար և փորձառու մասնագետներին:

Նախարար Գրիգոր Մինասյանն ու EPLO-ի ղեկավարը քննարկել են համագործակցության այլ տարբերակներ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգի բարելավման:

  • Կիսվել: