կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Հանրային ձայն» կուսակցության խորհրդի նախագահ Արտակ Գալստյանը կկալանավորվի

«Հանրային ձայն» կուսակցության խորհրդի նախագահ Արտակ Գալստյանը կկալանավորվի

 «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը 2 ամսով կկալանավորվի։ Տեղեկությունը հայտնում է դատական դեպարտամենտը։

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է Արտակ Գալստյանի նկատմամբ երկամսյա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը»,–ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ «Հանրային ձայն» կուսակցության համանախագահների` Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, 2 անձ ձերբակալվել է։ Նրանք կասկածվում են գումար շորթելու և փողերի լվացման փորձ կատարելու մեջ։ 

  • Կիսվել: