չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
«Հանրային ձայն»-ը քվորում ապահովեց.ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով նիստը կկայանա (Ուղիղ)

«Հանրային ձայն»-ը քվորում ապահովեց.ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով նիստը կկայանա (Ուղիղ)

Երեւանի ավագանիում քիչ հետո կմեկնարկի ընդդիմադիր ավագանու անդամներին մանդատից զրկելու օրակարգով նիստը:

Թեեւ ընդդիմադիր խմբակցություննըրը մտադիր էին քվորում չապահովել, բայց «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը եւ խմբակցության անդամ Վահե Եսայանը եկել են նիստին, ուստի 35 ավագանու անդամներով քվորում կլինի ու նիստը կկայանա:

Նշենք, որ նիստի օրակարգում է Երեւանի ավագանու 5 անդամների լիազորությունները դադարեցնելու մասին հարցն է:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է ավագանու հետեւյալ անդամներին.

Նարինե Հայրապետյան («Մայր Հայաստան»)

Հայկ Մարության  («Ազգային առաջընթաց»)

Սոննա Աղեկյան («Մայր Հայաստան»)

Գևորգ Ստեփանյան («Մայր Հայաստան»)

Զարուհի Փոստանջյան («Մայր Հայաստան»)

Օրակարգում ընդգրկված է եւս երեք հարց, որոնք վերաբերում են տեղական տուրքերի վճարման վերաբերյալ որոշումներում փոփոխություններին:

Մասնավորապես, րոշումներից մեկով սահմանվում է, որ Երեւանի Ա և Բ գոտիներում կիրակի օրերին ավտոկայանատեղիի վճար չի գանձվի:

 

  • Կիսվել: