չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում կատարված փոփոխություններն ընդունվեցին

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում կատարված փոփոխություններն ընդունվեցին

Մայիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին երկրորդ եւ վերջին ընթերցմամբ պատգամավորները միաձայն հաստատեցին «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունները: 

Նոր օրենքը հանրաքվեի անցկացման համար նախաձեռնող խմբում մարդկանց նվազագույն թիվըմ 50 000-ից կկրճատի մինչեւ 25 000: Նախաձեռնության հեղինակներն են իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը եւ Համազասպ Դանիելյանը:

Նախագծի համահեղինակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն այն ներկայացնելու ժամանակ ասել էր, որ երկարացվում է նաեւ ստորագրությունները հավաքելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը։

Օրենսդրական փոփոխությունը կողմ քվեարկեց 97 պատգամավոր:

 
 

  • Կիսվել: