շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Համբարձում Մաթեւոսյանի՝ կողոպուտի մեջ մեղադրվող ազգականը տնային կալանքի տակ է

Համբարձում Մաթեւոսյանի՝ կողոպուտի մեջ մեղադրվող ազգականը տնային կալանքի տակ է

Ռուս զբոսաշրջիկներին կողոպուտի ենթարկած գյումրեցի չորս տղամարդկանց խափանման միջոցը փոփոխվել է։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Մեղադրյալներից երկուսի նկատմամբ կիրառվել է տնային կալանք եւ գրավ, մյուս երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել միայն գրավը։

NEWS.am-ի տեղեկություններով՝ տնային կալանքը կիրառվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդրական Համբարձում Մաթեւոսյանի ազգկականի նկատմամբ:

Հիշեցնենք` ոստիկանությունը հաղորդել էր, որ փետրվարի 3-ին գյումրեցի մի քանի տղամարդիկ կողոպտել են ՌԴ 2 քաղաքացիների, վերցրել անձնագրերը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալված, ապա կալանավորված չորս տղամարդկանցից մեկն Աղասի Մաթեւոսյանն է։

Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) եւ 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

 

  • Կիսվել: