երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հակառակորդի կրակոցից ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայողի սպանության, ևս մեկ զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հակառակորդի կրակոցից ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայողի սպանության, ևս մեկ զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ՝ մեկ զինծառայողի սպանության, ևս մեկ զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ:

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն՝ հավելելով, որ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 13-րդ կետերով (սպանությունը՝ երկու կամ ավելի անձանց, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով):

Ըստ նախնական տեղեկությունների` 2022 թ. մարտի 7-ին՝ ժամը 12:55-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում ինժեներական աշխատանքներ կատարելիս, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը՝ ծնված 1985 թ., իսկ պայմանագրային մեկ զինծառայող, շարքային (ծնված 1990 թ.) ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել բժշկական կենտրոն:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: