շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հակակոռուպցիոն կոմիտեն 2022-ին նախատեսում է քննել մոտ 2000 կոռուպցիոն բնույթի հանցագործություն. Սասուն Խաչատրյան

Հակակոռուպցիոն կոմիտեն 2022-ին նախատեսում է քննել մոտ 2000 կոռուպցիոն բնույթի հանցագործություն. Սասուն Խաչատրյան

Հակակոռուպցիոն կոմիտեն 2022 թվականին նախատեսում է քննել մոտ երկու հազար կոռուպցիոն բնույթի հանցագործություն: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:

Նա նշեց, որ վիճակագրական ցուցանիշները մոտավորապես այդ թվի մասին են խոսում, քանի որ Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեն, ԱԱԾ քննչական դեպարտամենտը և ՊԵԿ քննչական ծառայությունը քննել են մոտավորապես այդ քանակի քրեական գործեր:
 
«Բնական է՝ ոչ միայն քրեական գործերով է ծանրաբեռնվելու կոմիտեն, այլ նաև՝ կոռուպցիոն բնույթի դիմումների, բողոքների քննությունն է, նյութերի նախապատրաստությունն է, օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումն է», - ասաց նա:

Խաչատրյանը նշեց, որ հաջորդ տարի նախատեսում են գործարկել նաև տարածքային ստորաբաժանումները:

  • Կիսվել: