երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունեցել Կամո Արեյանի գործով առաջին նախնական դատական նիստը

Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունեցել Կամո Արեյանի գործով առաջին նախնական դատական նիստը

Այսօր դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետի նախկին առաջին տեղակալ Կամո Արեյանի գործով առաջին նախնական դատական նիստը։

Պաշտպանական կողմը դատարանին միջնորդեց վերացնել Կամո Արեյանի նկատմամբ կիրառված չբացակայելու խափանման միջոցը, ինչը բավարարվեց, և դատական նիստը հետաձգվեց։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 30-ին։

Նշենք, որ Կամո Արեյանին մեղադրանք է առաջադրվել 2005-2007 թվականներին Ազատության պողոտայի հողերի օտարման գործընթացում պաշտոնական լիազորություններն անցնելու հիմքով։ Կամո Արեյանը մեղադրանքը չի ընդունում: Նա մտադիր է մեղադրանքի հետ իր անհամաձայնությունը հիմնավորել, որ ինքն Ազատության պողոտայի այդ գործարքների հետ, որպես պաշտոնատար անձ, որևէ լիազորություն, կապ չի ունեցել։

  • Կիսվել: