երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Հաղթանակ» զբոսայգում պայթյունի գործով քրվարույթ է նախաձեռնվել. Տուժածներից մեկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է

«Հաղթանակ» զբոսայգում պայթյունի գործով քրվարույթ է նախաձեռնվել. Տուժածներից մեկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է

«Հաղթանակ» զբոսայգում գործող կիսաբացօթյա սրճարանում հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը) հատկանիշներով։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Կատարվում է քննություն՝ պարզելու պայթյունի առաջացման պատճառները։ Քննության առարկա են հնարավոր բոլոր վարկածները։ Նշանակված են համապատասխան փորձաքննություններ։ Պայթյունից այս պահի դրությամբ, տուժածների թիվը 3-ն է։ Նրանցից երկուսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, մեկը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժնում:

  • Կիսվել: